Իմ մանկության Զանգուն

Posted on

IMG_20170428_122235

<<Գետը քաղաքում>> նախագծով այսօր շարջվեցինք Արգավանդով դեպի Երևանյան լիճ: Հետաքրքիր, հաճելի անակնկալներով օր ստացվեց: Հայտնվեցի իմ  հարազատ թաղ, հանդիպեցի մարդկանց , ում վաղուց չէի տեսել : Գետից այն կողմ մանկությանս  տունն  էր,  ակամայից հիշեցի հայտնի ֆիլմից մի արտահայտություն. <<Տունս մոտ էր, բայց մտնել չէի կարող>>:

Կենդանի , հավես քայլարշավ ստացվեց, հանդիպեցինք տեղի բնակիչներին, հարցուփորձ արեցինք,  պարզեցինք, որ այստեղ նախկինում ազատ տարածքներ են եղել, հետո բնակիչներն  ամեն մեկը իր համար մի կտոր հող է վերցրել ու մշակել, հետո ավելի ուշ արդեն տներ  կառուցել:, Հիմա ապրում են ՝հող մշակելով ու անասուն պահելով: Մեզ հետ բերեցինք Զանգվի ջրից, որպեսզի ուսումնասիրենք ջրի բաղադրությունը: Հետո  քայլելով ՝հայտնվեցինք մի հիասքանչ բացատում, որտեղ էլ հանդիպեցինք Քնարիկ Ներսիսյանի բարեկամին, ով մեզ շատ լավ ընդունեց, Հասմիկ Մաթևոսյանի հետ երգեցինք , պարեցինք, Տաթևի հետ նկարեցինք, մաքրեցինք տարածքը աղբից ու վերադարձանք դպրոց:

Оставьте комментарий