Latest Event Updates

Ծնողական հավաք-հանդիպում

Posted on

Հոկտեմբերի 13 տեղի ունեցավ հերթական ծնողական հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին օրակարգում դրված հարցերը: Դասավանդողները ներկայացրեցին իրենց նախագծերը, եղան հարց ու պատասխաններ:

Реклама

Ագարակում

Posted on Updated on

 

новый коллаж

Ագարակում Հյուսիսային դպրոցի մի խումբ սովորողներ,  ընկեր Խորենին օգնեցին՝ ճիմից մնացած հողը տեղափոխել , հարթեցնել:

 

Սովորում ենք խնամել

Posted on Updated on

Խնամելով բույսերը, մաքրելով բարելավելով մեր բակն ու այգին, մեր չորքոտանի կենդան­իներին` մենք ավելի լավն ենք դառնում, ավե­լի բարի ու հանդուրժող ենք լինում միմյանց նկատմամբ: Читать далее…

Ուսումնական ագարակի նախագիծ- ժամանակացույցը

Posted on Updated on

IMG_20171010_140746

Նպատակ՝ կենդանիների խնամք,  շփումը բնության հետ,  որի միջոցով սովորողները կհաղթահարեն տարբեր հոգեբանական խնդիրներ:

Խնդիրներ՝

Շփվելով կենդանիների հետ՝ սովորողները ձեռք  կբերեն ինքնավստահություն, կենդանիներին խնամելու որոշակի աշխատանքային հմտություններ , կարողություններ:

 

Մասնակիցներ՝  4-5 -րդ դասարանի սովորողներ:

Ընթացք՝տեխնոլոգիա դասընթացի ժամանակ, դասարանը կբաժանվի երկու խմբի .մի խումբը դպրոցում տեխնոլոգիա կանցնի, մյուս մասը՝ կլինի ագարակում, շաբաթը մեկ դասարան կաշխատի ագարակում : Օրվա, ինչպես նաև ձեռք բերած հմտությունների մասին  կլուսաբանեն իրենց բլոգներում:

Ժամանակացույց
Երեքշաբթի-  13.35- տեխնոլոգիա դասաժամ- 5.1 դասարան-Ռիմա Երեմյան

Ուրբաթ- 11.00— տեխնոլոգիա, բնագիտություն դասաժամեր- 5.2 դասարան, 4-րդ դասարան- Ռիմա Երեմյան

Ագարակ

Ազատյան Ամալյա

Բարեղամյան Մարտին

Դալլաքյան Էրիկ

Հովհաննիսյան Հայկ

Երանոսյան Վարդան

 

Հոկտեմբեր ամսվա նախագծեր

Posted on Updated on

21919482_348623568906053_323190685_n

Հոկտեմբերի  1-31

Հոկտեմբերի 6

Մեդիաուրբաթ

Ես պարտիզպան եմ  նախագծի շարունակում

 Միջավայրի խնամք,պարտիզապուրակային աշխատանքներ

Աշխատանքի ժամանակահատվածը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանների սովորողներ

Նպատակը՝

  • սովորողի ինքնագործունեության դրսևորում
  • պատասխանատվության գիտակցում
  • միջավայրը մշտապես մաքուր պահելու գիտակցում

Խնդիրներ՝

  • միջավայրը  ճիշտ խնամելու հմտություններ
  • ամենօրյա գործունեություն
  • պարտիզապուրակային աշխատանքների հմտություններ

Գործունեության ձևեր՝

  • սովորեցնել մաքուր պահել շրջապատը
  • չաղտոտել
  •  խնամել բույսերը, ջրել ծառերը , ճիմերը, խոտ հնձել
  • համագործակցել դպրոցի այգեպանի հետ
  • տարածքը մաքրել չորացած խոտերից
  • չորացած ծառերի վերականգնում, ջրում,էտում
  • մագլցող բույսերի տարածում

Անհրաժեշտ գործիքներ` բահ, պատգարակ, փոցխ, աշխատանքային ձեռնոցներ, աղբի տոպրակներ,  աշխատանքային հագուստ:

Յուրաքանչյուն սովորող իր բլոգում լուսաբանում է իր կատարած աշխատանքները, ձեռք բերած հմտությունները:

 

Հոկտեմբերի 12

Ծնողական սեմինար

Հոկտեմբերի 22-ին

«Ուսումնական աշուն» նախագիծ

6.45.11______.______.__________________________-400x300«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել՝

  • ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի Թեժառույք վանական համալիր
  • Թեժառույքի բարձունքին՝ կարդում ենք Սահյան

Թեժառույքը  կամ  Տրդատավանքը  գտնվում է Մեղրաձոր գյուղից հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով…

Հաղթահարվող բարձունքը՝  Թեժառույք կամ Տրդատավանք

Նախագծի իրականացման օրը՝  Հոկտեմբերի 22

Ճամփորդողների խումբը` Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներ:

  Նպատակը՝ Սովորողների ստեղծագործական,  հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում:

Նախագծի ընթացքը՝ Մինչ բարձունքը հաղթահարելը սովորողները  մայրենիի, հայրենագիտության դասաժամերին ուսումնասիրում են  այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին:

Թեժայռուքի բարձունքը հաղթահարելուց հետո, տեղանքը  վանական համալիրն ուսումնասիրելուց,լուսանկարելուց  հետո սովորողները բարձունքում գտնվող բացատում իրենց համար ընտրում են հարմար վայր, նստում և սկսում

ստեղծագործել«Աշունն անտառում»  խորագրով:

Մեկնում `  Գեղարվեստի կրտսեր դպրոցից, հոկտեմբեր 22-ին, ժամը 09:30

Վերադարձ՝  ժամը 16:00

Ճամփորդության անհրաժեշտ պարագաներ՝

  • տաք հագուստ
  • հարմար կոշիկներ
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմար ուսապարկ
  • սնունդ և ջուր
  • ֆոտոխցիկ, ձայնագրիչ

Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ, չիփսեր :  Արգելվում է նաև կեղտոտել տարածքը:  Արշավականը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:

Ճամփորդության ավարտից հետո  սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկություններըիրենց տպավորությունները և վերջնական արդյունքներըհրապարակում բլոգում :

Հոկտեմբերի 23-29

Ընդհանուր պարապմունքի պատասխանատու

Ծնողական հավաք-հանդիպում

Posted on Updated on

 

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա 4-5-րդ դասարանների ծնողական սեմինար-հավաք:

Օրակարգում՝

Մեդիագրագիտություն

  • Էլեկտրոնային փոստի գործածում, դժվարություններ

Ծնողական սեմինար կազմակերպելու և անցկացնելու կարգ

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Posted on Updated on

21396885_342460332855710_435624599_n

 

Դասասենյակների պատրաստումը նոր ուսումնական տարվան

Նոր սովորողների  էլ. հասցեների, բլոգների բացում Читать далее…